«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը իրենց թիմերում հավասար ներդրումն ունեն իրենց թիմերի գոլային ցուցանիշներում՝ Իսպանիայի և Անգլիայի առաջնություններում համապատասխանաբար։
34-ամյա Լևանդովսկին հեղինակել է Լա լիգայում «Բարսելոնայի» 29 գոլերից 13-ը (45%), իսկ 22-ամյա Հոլանդը հեղինակել է ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթիի» 34 գոլերից 17-ը (45%)։ Սա աշխարհում լավագույն ցուցանիշն է, հայտնում է Mundo Deportivo-ն։
Նշենք՝ երկու ֆուտբոլիստներն էլ իրենց թիմերը համալրել են 2022 թվականի ամռանը՝ Բունդեսլիգայի թիմերից։ Լևանդովսկին հանդես է եկել Մյունխենի «Բավարիայի», իսկ Հոլանդը՝ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։