«Ֆլամենգոն» դարձել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող՝ եզրափակչում նվազագույն հաշվով առավելության հասնելով «Ատլետիկո Պարանաենսեի» նկատմամբ։ Հանդիպումը կայացել է Էկվադորի «Մոնումենտալ – Բանկո Պիչինչա» մարզադաշտում։
Առաջին կեսի վերջնամասում երկրորդ դեղին քարտը ստացել է «Ատլետիկո Պարանաենսեի» ֆուտբոլիստ Պեդրո Էնրիկեն։ «Ֆլամենգոն» հասցրել է օգտվել թվային առավելությունից դեռ նախքան ընդմիջում գնալը․ աառաջին կեսին ավելացված 4-րդ րոպեին Գաբրիելը գրավել է մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևել իր թիմին։
«Ֆլամենգոն» 3-րդ անգամ է նվաճել Լիբերտադորեսի գավաթը՝ կրկնելով 1981 և 2019 թվականների հաջողությունը։
«Ատլետիկո Պարանաենսեն» երկրորդ անգամ էր հանդես գալիս Հարավային Ամերիկայի ակումբային գլխավոր մրցաշարի եզրափակչում․ 2005 թվականին թիմը երկխաղյա դիմակայությունում զիջել էր «Սան Պաուլուին»։