Փարիզի փողոցներից մեկում հայտնվել է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ 3-մետրանոց կիսանդրին:
Հեղինակը բրազիլացի նկարիչ Մարկոս Մարինոն է: Այն մոտ մեկ ամիս կցուցադրվի Փարիզի գլխավոր փողոցներից մեկում:
Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի՝ Թվիթերի պաշտոնական էջից:


Հիշեցնենք՝ Նեյմարը 2017 թվականի ամռանն է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ 222 մլն եվրոյի դիմաց՝ դառնալով ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը ֆրանսիական Լիգա 1-ի 5 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: