Կարիմ Բենզեման երկու օր առաջ ստացել է իր «Ոսկե գնդակը», և գալիք տարում ֆուտբոլային աշխարհը կմտածի, թե ով է լինելու անհատական հեղինակավոր մրցանակի հաջորդ դափնեկիրը։
Goal-ը կազմել է այս պահի դրությամբ հիմնական հավակնորդների իր վարկանիշը: Հինգերորդ տեղը զբաղեցնում է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, չորրորդը Էրլինգ Հոլանդն է, ով «Ոսկե գնդակը կնվաճեր, եթե մրցանակը շնորհվեր հենց վաղը, բայց չէր մասնակցի 2022 թվականի Աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա ամիս անց և նվազեցնում է նրա հնարավորությունները:
Լավագույն եռյակում ՊՍԺ-ի միանգամից երեք ներկայացուցիչ կա՝ երրորդը Կիլիան Մբապեն է, երկրորդը՝ Նեյմարը, առաջինը՝ Լիոնել Մեսսին։
Goal-ը կարծում է, որ Աշխարհի առաջնությունում հաջող ելույթը գրեթե կերաշխավորի Մեսսիին ութերորդ «Ոսկե գնդակը»: