Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ մրցում է «Արարատ-Արմենիայի» հետ: Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 է:
Խաղի հենց մեկնարկում կարող էր բացվել հաշիվը, սակայն առաջին րոպեին Ուգո Ֆիրմինյոյի կատարած հարվածից հետո գնդակը դիպավ Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասին:
9-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Յուսուֆ Օտուբանջոն առաջ մղեց «Փյունիկին»:
Բաց թողած գոլից հետո հյուրերն ավելի շատ էին գնդակով, սակայն Բիչախչյանի գլխավորած թիմի գործողություններում պակասում էր սրությունը:
29-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստը խորքից առաջ ուղարկեց գնդակը, սակայն «Փյունիկի» պաշտպանների անվստահ խաղի արդյունքում Էզան մեն-մենակ դուրս եկավ Յուրչենկոյի դիմաց ու հավասարեցրեց հաշիվը:
3 րոպե անց հյուրերը ևս մեկ վտանգավոր գրոհ ձեռարկեցին, որը եզրափակեց Էզան, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ:
Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չեղավ:
Թիմերի մեկնարկային կազմերն՝ այստեղ: