Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է Սամբոյի երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը: Մրցագորգն այսօր տրամադրվել էր պատանիների տարիքային խմբի մարզիկներին:
53 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոբերտ Սիմոնյանը արդարացրել է սպասելիքները և նվաճել ոսկե մեդալ:
58 կգ քաշային Մարտին Մանուկյանը և +98 կգ քաշային Էրիկ Սաղաթելյանը արժանացել են բրոնզե մեդալների:
Այսպես, մրցումների երկու օրվա ընթացքում հայ մարզիկ-մարզուհիները նվաճեցին 17 մեդալ /1 ոսկե, 2 արծաթե, 14 բրոնզե/: Մրցումների առաջին օրը մեր մարզիկները նվաճել էին 14 մեդալ, որից 2 արծաթե, 12 բրոնզե:
Դեռահասներ
Արծաթ ՝
Ադամյան Էլիզա- 50 կգ
Սլոյան Միհրան – 49 կգ
Բրոնզ՝
Մարտիրոսյան Յուլյա -41 կգ
Բալայան Վիկտոր – 46 կգ
Սիմոնյան Նարեկ- 53 կգ
Մանուկյան Լյովա -58 կգ
Օհանյան Մհեր-64 կգ
Հակոբջանյան Ռոբերտ – 88+
Երիտասարդներ /մարտական սամբո/
Բրոնզ
Արզումանյան Զավեն – 58 կգ
Մանուկյան Գևորգ – 64 կգ
Զաքարյան Սամվել – 71 կգ
Հովսեփյան Էրիկ – 79 կգ
Մխիթարյան Անուշավան – 98 կգ
Խուրշուդյան Նորիկ – 98+
Հոկտեմբերի 16-ին մեդալների համար կպայքարեն մարզական սամբոյի երիտասարդական տարիքի մարզիկները:
Երիտասարդներ /աղջիկներ/
Մնացականյան Արփինե – 50 կգ
Ստեփանյան Մարիամ – 54 կգ
Արամյան Սեդա – 59 կգ
Մքոյան Մոնիկա – 65 կգ
Հարությունյան Ագապի – 80 կգ
Երիտասարդներ /տղաներ/
Անդրեյան Աշիկ – 58 կգ
Նիկոյան Մեսրոպ – 64 կգ
Ամիրյան Նարեկ -71 կգ
Ադամյան Արտյոմ – 79 կգ
Հարությունյան Գոռ -88 կգ
Բեկնազարյան Գրիգոր – 98 կգ
Ղայթանջյան Հակոբ – 98+ կգ