Աշխարհի 2023 թվականի կանանց առաջնության ընտրական փուլում Շվեյցարիան հաղթել է Ուելսին: Խաղը կայացել է Ցյուրիխում և ավարտվել է տանտերերի՝ 2-1 հաշվով հաղթանակով:
Հաղթական գոլը շվեյցարացիները հեղինակել են խաղի վերջին վայրկյաններին, իսկ այդ գոլը տոնելով՝ ֆուտբոլիստուհի Ռամոնա Բախմանը հանել է մարզաշապիկը:
31-ամյա Ռամոնան ՊՍԺ-ի ֆուտբոլիստուհի է: 2007 թվականից էլ հանդես է գալիս Շվեյցարիայի կանանց ազգային հավաքականում: