Բուլղարիայում կայացած ըմբշամարտի վետերանների Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ղուկաս Սահակյանը նվաճել է վետերանների աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչում:
Նա Հայաստանի և միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն ու մրցանակակիր է, ԵՕՀՊՄ քոլեջի նախկին սան, ներկայումս՝ քոլեջի ըմբշամարտի բաժանմունքի մարզիչ:
Հանդես գալով C դիվիզիոնում՝ Ղ. Սահակյանն անցկացրել է 4 գոտեմարտ, մինչև եզրափակիչ ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին, իսկ եզրափակչում 2:6 հաշվով զիջել է ֆրանսիացի վետերան ըմբիշին