ՌՊԼ 12-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Ռոստովին» և 2-3 հաշվով պարտություն կրեց։
31-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո հյուրերի ֆուտբոլիստ Կորդոբան հաշիվը դարձրեց 0-2:
Նշենք, որ 57-րդ րոպեից հյուրերը խաղում էին տասը հոգով։
Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը բացակայում էր տանտերերի կազմից վնասվածքի պատճառով։
Այս խաղից հետո «Ռոստովը» 25 միավորով 2-րդ տեղում է, «Կրասնոդարը» 21 միավորով՝ 5-րդ։