Հոկտեմբերի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման հիմնական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը, որում մեր ընտրանին 4:2 հաշվով հաղթանակ է տարել։
«Մենք խաղում էինք Եվրոպայի 8-րդ հավաքականի հետ, բայց գրեթե բոլոր առումներով գերազանցեցինք մրցակցին»,- խաղից հետո ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը։
Չորս օր անց՝ հոկտեմբերի 12-ին, հավաքականները ևս մեկ անգամ կմրցեն միմյանց դեմ՝ արդեն Չեխիայում։
Նազարեթյանի հետխաղային մեկնաբանությունները՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում․