ՄՅՈՒ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։
Հարձակվողը ԵԼ խմբային փուլի «Օմոնիայի» դեմ խաղում դարձել էր դուբլի և գոլային փոխանցման հեղինակ (3-2)՝ օգնելով իր թիմին կամային հաղթանակ տանել։
Այս խաղից հետո ՄՅՈՒ-ն 6 միավորով E խմբի երկրորդ տեղում է, իսկ «Օմոնիան» միավոր չի վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։