ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է մարզչական կարիերայի մասին․
«Ես չեմ մտածում այն մասին, ինչին արդեն հասել եմ, ես մտածում եմ միայն այն մասին, թե ինչ կլինի հետո։ Ես չեմ պատրաստվում մարզիչ դառնալ, բայց Զիդանը նույն բանն ասաց, իսկ հետո դարձավ մարզիչ և նվաճեց Չեմպիոնների լիգան։
Ինձ դուր է գալիս մարզական մենեջերությունը, թիմերի ստեղծումը, մարզչին օգնելը։ Բայց ես դեռ ոչնչում 100%-ով վստահ չեմ»,- ասել է Մեսսին Star+-ին տված հարցազրույցում։
Մեսսին նաև ասել է, որ այս տարի Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունն իր համար վերջինն է լինելու կարիերայում։