Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում ՄՅՈՒ-ն հյուրընկալվել էր կիպրական «Օմոնիային» և 3-2 հաշվով հաղթանակ տարավ։
Առաջին կեսից հետո անգլիական թիմը պարտվում էր նվազագույն հաշվով, իսկ 53-ին Ռեշֆորդը հավասարեցրեց հաշիվը, իսկ տասը րոպե անց նրա փոխանցումից հետո Մարսիալը առաջ մղեց ՄՅՈՒ-ին։ 84-րդ րոպեին Ռոնալդուի փոխանցումից հետո Ռեշֆորդը դուբլ ձևակերպեց։ Մեկ րոպե անց «Օմոնիան» ևս մեկ անգամ գրավեց ՄՅՈՒ-ի դարպասը, սակայն ավելին անել չհաջողվեց։
Այս խաղից հետո ՄՅՈՒ-ն 6 միավորով E խմբի երկրորդ տեղում է, իսկ «Օմոնիան» միավոր չի վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։