ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը վերջինն է լինելու իր կարիերայում։
«Արդյո՞ք 2022 թվականի Աշխարհի առաջնությունն իմ վերջինը կլինի: Այո, միանշանակ։ Ֆիզիկապես լավ եմ ինձ զգում, հիանալի նախամրցաշրջ անցկացրեցի, որն անցած ամառ չունեի ակումբի փոփոխության պատճառով:
Արդեն օրերն եմ հաշվում Աշխարհի առաջնության սկսվելու, ճիշտն ասած՝ մի քիչ անհանգիստ եմ ու նյարդային։ Սա ինձ համար կլինի վերջին Աշխարհի առաջնությունը, և ես չգիտեմ, թե ինչ և ինչպես կլինի: Մի կողմից սպասում եմ մրցաշարի մեկնարկին, մյուս կողմից՝ հույս ունեմ, որ Արգենտինայի համար ամեն ինչ լավ է ընթանում։
Աշխարհի առաջնությունում ամեն ինչ կարող է պատահել, բոլոր հանդիպումները բարդ են, ուստի այս մրցաշարն առանձնահատուկ է, քանի որ ֆավորիտները միշտ չէ, որ հաղթում են այն։ Չգիտեմ մեր շանսերը, բայց պատմականորեն Արգենտինան միշտ եղել է հաղթանակի հավակնորդներից մեկը։ Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ մենք հիմա ֆավորիտ ենք, կան թիմեր ավելի ուժեղ, քան մեր թիմը»,- ասել է Մեսսին Star+-ին տված հարցազրույցում։