«Վալենսիայի» և «Վիլյառեալի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը կարող է դառնալ Իսպանիայի հավաքականի նոր մարզիչ։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի՝ 57-ամյա մասնագետը Լուիս Էնրիկեին փոխարինելու գլխավոր թեկնածուն է, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո:
Աղբյուրը նշում է, որ Մարսելինոն երկու առաջարկ ուներ ակումբներից, սակայն մերժել է դրանք։ Մարզիչը պատրաստվում է ուժերը փորձել Իսպանիայի հավաքականում։
Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին։ Իսպանիայի հավաքականը խմբային փուլում կխաղա Գերմանիայի, Կոստա Ռիկայի և Ճապոնիայի հավաքականների հետ։