«Սամպդորիայի» նախկին մարզիչ Կլաուդիո Ռանյերին հրաժարվել է վերադառնալ թիմ։ Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս կերպ, Մարկո Ջամպաոլոյին փոխարինող գլխավոր թեկնածուն մնում է «Ինտերի» նախկին ավագ Դեյան Ստանկովիչը։
Ընդ որում հավանականություն կա, որ Ռանյերին մոտ ժամանակներս ամեն դեպքում կվերսկսի մարզչական գործունեությունը։ Իտալացու նոր աշխատատեղը կարող է դառնալ «Նոթինգեմ Ֆորեսթը», որը դիտարկում է Սթիվ Կուպերին հեռացնելու տարբերակը։
Ռանյերիի վերջին աշխատատեղը եղել է «Ուոթֆորդը»։