«Ռոման» պլանավորում է նոր մարզադաշտ կառուցել 2027 թվականին ընդառաջ։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
Աղբյուրի տվյալներով՝ ակումբի գլխավոր տնօրեն Պյետրո Բերարդին քաղաքային իշխանություններին է ներկայացրել հռոմեացիների նոր մարզադաշտի տեխնիկա-տնտեսական բացատրագիրը։
Հռոմեական ակումբում հույս ունեն կառուցումն ավարտել 2027-ին, երբ լրանում է «Ռոմայի» 100 տարին։
Հիմա «Ռոման» «Լացիոյի» հետ կիսում է «Օլիմպիական» մարզադաշտը, որը պատկանում է քաղաքային իշխանություններին։