«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է «Արսենալի» դեմ հանդիպումը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվել էր սկզբունքային մրցակցին։
«Կարծում եմ, որ առաջին խաղակեսում հավասարակշռություն կար։ Մենք գոլ խփելու բազմաթիվ հնարավորություններ ունեինք։ Վերջին փոխանցումներում մենք լուրջ սխալներ թույլ տվեցինք, քանի որ շատ բաց տարածություն ունեինք։ Երկրորդ խաղակեսում մենք շուտ ընդունեցինք երկրորդ գոլը և կարող էինք շատ ավելի լավ խաղալ։
Կարմիր քարտը վճռեց խաղի ընթացքը։ Դրանից հետո շատ դժվար էր։ Մենք պետք է ամբողջությամբ փոխեինք մեր ծրագրերը։ Դա մրցավարի որոշումն էր, և ես չեմ ցանկանում դա մեկնաբանել։
Մենք կարողացանք շատ ավելի լավ օգտվել մեր շանսերից, և կրկնեմ, որ վերջին փոխանցումներում և հասարակ փոխանցումներում թույլ էինք տալիս լուրջ սխալներ, բայց այդպես էլ լինում է։ Միջազգային ընդմիջումից անմիջապես հետո խաղալը մի փոքր բարդ է, քանի որ խաղացողները ժամանում են տարբեր մարզավիճակներով։
Այժմ մենք պետք է առաջ շարժվենք։ Մենք գիտենք՝ որն մեր դերն այս առաջնությունում և պետք է ամեն ինչ փորձենք, որպեսզի մոտ մնանք վերևում գտնվող մյուս թիմերին: Ես փորձեցի որոշ խաղացողների տրամադրել մի քանի խաղային րոպե, քանի որ խաղն ավարտվում էր։
Ես ցանկանում էի խաղացողներին ժամանակ տալ, հատկապես Սկիպին և Դոհերտիին, քանի որ մեզ պետք է ամբողջ թիմը։ Կարճ ժամանակահատվածում մեզ շատ խաղեր են սպասվում»,- ասել է Կոնտեն Sky Sports-ի հետ զրույցում։