«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ամփոփել է «Բրայթոնի» դեմ կայացած խաղը (3-3):
«Այս խաղում մենք տարբեր պատմություններ ենք տեսել։ Եղել է պատմություն այն մասին, թե ինչպես ենք խաղի սկզբում երկու գոլ բաց թողել, եղել է մեր քամբեքի մասին պատմություն, իսկ հետո, պատմություն, թե ինչպես ենք ամեն ինչ բաց թողել։
«Բրայթոնն» իսկապես շատ լավն է։ Մեզ մի քիչ զարմացրեց նոր տակտիկան։ Մենք ադապտացվեցինք 0-2-ից հետո, հակագրոհների արդյունքում գոլեր խփեցինք։ Կարող էինք հաղթել, բայց արժանի՞ էինք դրան։ Վստահ չեմ։ «Բրայթոնը» գոնե մեկ միավորի արժանի էր։
Կարող էինք շատ ավելի լավ խաշտպանվել, բայց այսպիսին է ֆուտբոլը, պետք է ընդունել դա»,- Կլոպի խոսքերն է փոխանցում BBC-ն։