ԱՊԼ 9-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Քրիսթալ Փելասին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ։ Հյուրերի կազմում աչքի ընկան Օբամեյանգը և Գալաղերը։
Այս խաղից հետո «Չելսին» 13 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Քրիսթալ Փելասը» 6 միավորով՝ 17-րդ։
Տուրի մյուս խաղում «Լիվերպուլն» ընդունել էր «Բրայթոնին» և 3-3 ավարտեց խաղը։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆիրմինոն, ապա հյուրերի ֆուտբոլիստ Վեբսթերն ինքնգոլ հեղինակեց։
Այս խաղից հետո «Լիվերպուլը» 10 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Բրայթոնը» 14 միավորով՝ 4-րդը։