«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Տոտենհեմի» նկատմամբ (3-1).
«Պարտիի գո՞լը. մենք սպասում էինք այդ պահին: Այն ամենից հետո, ինչի միջով նա անցավ, ես շատ ուրախ եմ նրա համար:
Մեր խաղաոճով մենք կարող ենք տարբեր կերպ գրոհել:«Տոտենհեմին» շատ բան պետք չէ, միշտ տպավորություն է, թե նրանք կարող են պահ ստեղծել: Դա պետք է ընդունել: Բայց մենք այդ մասին չենք մտածել: «Արսենալը» ազատ էր գործում և քաջ, մենք դա ենք պահանջում ֆուտբոլիստներից: Դա մեզ ոգեշնչում է և վստահություն է տալիս, որ մենք կարող ենք խաղալ նման մակարդակում:
Ժեզո՞ւսը. նա հաղթողի հոգեբանություն ունի, այն, թե նա ինչպես է մարզվում ամեն օր, թիմին վստահություն է տալիս: Նա մեզ նոր մակարդակի է դուրս բերել»,- Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն: