«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարծում է, որ իր թիմը չպետք է ուշադրությունը կենտրոնացնի մյան Էրլինգ Հոլանդի վրա՝ ԱՊԼ 9-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում.
«Ինչպե՞ս ենք պատրաստվում դիմակայել Հոլանդին. մենք ոչ թե խաղում ենք Հոլանդի, այլ՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Նրանք ունեն թիմ, ավելի քան 11 խաղացողներ, բայց ՄՅՈՒ-ն ևս ունի:
Մենք վստահ ենք մեր հնարավորություններին, և եթե մենք գործենք ինչպես միասնական թիմ ինչպես գնդակով, այնպես էլ առանց դրա, ապա կկարողանանք հաղթել նմանօրինակ մրցակիցներին: Այս վստահությունն ամբողջ 90 րոպե պետք է մեզ հետ լինի»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի մամուլի քարտուղարությունը:
«Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին: Խաղի մեկնարկը 17:00-ին է: