«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն աջակցել է թիմի պաշտպան Հարի Մագուայերին: Մանկունիացիների ավագին քննադատում են թույլ խաղի համար ինչպես ակումբում, այնպես էլ Անգլիայի հավաքականում.
«Հարի Մագուայե՞րը. նախևառաջ, ես պետք է մարզեմ նրան: Ես աջակցում են նրան, քանի որ հավատում եմ: Այն շրջանում, երբ աշխատեցի նրա հետ, կասեի, որ լավ էր իրեն դրսևորում մարզումների ժամանակ և խաղերում: Հետո նա դուրս մնաց մեկնարկային կազմից, բայց դա պայմանավորված էր կենտրոնական պաշտպանների լավ խաղով: Բայց ես տեսնում եմ Հարիի որակները, նա լավ է մարզվում:
Բայց ավելի կարևոր է այն, որ նրա որակներն ապացուցվել են իր կարիերայում ընթացքում, չէ՞ որ նա ավելի քան 50 հանդիպում է անցկացրել Անգլիայի հավաքականի կազմում: Նա լավ է խաղացել նաև «Լեսթերում», «Մանչեսթեր Յունայթեդում»: Դուք տեսնում եք, որ Մագուայերը բարձր պոտենցիալ ունի: Ֆուտբոլիստները, մարզիչները, ես հավատում ենք Հարիին»,- տեն Հագի խոսքերն է փոպանցում ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը: