«Էվերթոնի» սեփականատեր Ֆարհադ Մոշիրին կարող է ակումբը վաճառել ամերիկացի գործարար Մաչեկ Կամինսկուին, հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործարքը գնահատվում է մոտ 400 մլն ֆունտ ստեռլինգ:
Հաղորդվում է, որ վերջին օրերին բանակցությունները «առաջ են շարժվել»։ Սակայն, ինչպես նշում են FT-ի զրուցակիցները, գործարքի կնքման հարցում վստահություն չկա։ Նրանք բացատրել են, որ բանակցությունները բարդանում են Մեծ Բրիտանիայի ֆինանսական շուկայի անկայունությամբ։ Բացի այդ, գործարքը պետք է ստանա Անգլիայի Պրեմիեր լիգայի հավանությունը։
Պարոն Մոշիրին ձեռք է բերել «Էվերթոնի» բաժնետոմսերի 49,9%-ը 2016 թվականին: Մինչև 2019 թվականը նրա մասնաբաժինը աճել է մինչև 77,2%:
Այս մրցաշրջանում թիմը յոթ միավորով 13-րդն է մրցաշարային աղյուսակում: