Բրունո Ֆերնանդեշը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքի մասին։
Պորտուգալիան սեփական հարկի տակ պարտվեց Իսպանիային (0:1) և չհայտնվեց Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ-ում։ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը եզրափակիչ սուլիչից հետո նետել էր ավագի թևկապը և հեռացել դաշտից։
«Կրիշտիանուն լավ է: Նրա նպատակն է օգնել ազգային թիմին, նա միշտ օգնել է: Այնպես որ, կարիք չկա ուռճացնել պատմություններ հորինել: Կրիշտիանուն մեզ հետ է, նա այստեղ է օգնելու համար
Կրիշտիանուն հարձակվող է, նա ցանկանում է գոլեր խփել։ Հիասթափությունը նորմալ է, նա հիասթափված էր ինչպես բոլորը։ Կարիք չկա Կրիշտիանուի շուրջ սերիալ նկարահանել։ Նա արեց այն, ինչ պետք է: Գոլերը կգան։
Երբ գոլերը վերադառնան, նա ավելի հանգիստ կլինի և կշարունակի նույն ոգով։ Մի մոռացեք, որ նա պատմության լավագույն ռմբարկուն է՝ հավաքականների մակարդակով»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը A Bola-ի հետ զրույցում։