«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «Ռոմայի» հետ խաղին, հայտնում է Football Italia-ն։
Ըստ աղբյուրի՝ բելգիացին վերջերս է վերադարձել մարզումներին, սակայն մնացած խաղացողների համեմատությամբ դեռ աշխատում է առանձին գրաֆիկով։ Լուկակուն ծրագրում է վերադառնալ Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ, որը կկայանա հոկտեմբերի 4-ին։
«Ինտերի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանողլուն ապաքինվել է վնասվածքից և այսօր մարզվել է ընդհանուր խմբում։ Սպասվում է, որ մարզչական շտաբը կկարողանա հույս դնել ֆուտբոլիստի վրա շաբաթ օրը կայանալիք խաղում։
Հոկտեմբերի 1-ին «Ինտերը» կմրցի «Ռոմայի» հետ: Հանդիպմանը չի կարողանա մասնակցել նաև խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը, որը վնասվածք էր ստացել ազգային հավաքականի խաղում։