«Ասթոն Վիլլայի», «Էվերթոնի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆաբիան Դելֆը 32 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«Այսօր ես հայտարարում եմ իմ կարիերան ավարտելու մասին՝ զգալով միայն ուրախություն և երախտագիտություն այն ամենի համար, ինչ ինձ տվել է այս հիանալի խաղը։ Շնորհակալ իմ ընտանիքից, ընկերներից, խաղացողներին և անձնակազմի ներկայացուցիչներից, որոնց հետ բախտ է վիճակվել աշխատել։ Շնորհակալ եմ նաև այն աջակցության համար, որը ստացել եմ երկրպագուներից»,- գրել է Դելֆը թվիթերի էջում։
Դելֆի վերջին ակումբը «Էվերթոնն» էր, որից նա հեռացել է ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել «Լիդսում», «Աստոն Վիլլայում» և «Մանչեսթեր Սիթիում»:
Դելֆը Անգլիայի հավաքականում իր նորամուտը նշել է 2014 թվականին։ Ֆուտբոլիստը 20 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում և մասնակցել 2018 թվականին Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։