Քիչ անց՝ Երևանի ժամանակով 22։45-ին, կմեկնարկի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի Պորտուգալիա — Իսպանիա հանդիպումը։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։
Այս խմբում առաջին տեղը գրաված թիմը կխաղա Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում։ Պորտուգալիան 10 միավորով առաջին տեղում է, իսկ Իսպանիան՝ 8 միավորով երկրորդ։