Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը խոսել է Ազգերի լիգայի խմբային փուլի Գերմանիայի հետ խաղում (3։3) թույլ տված սխալների մասին։
Մագուայրն այս խաղում իր թիմի դարպասին 11 մետրանոց էր բերել։
«Սխալները խաղի մի մասն են, ես ներողություն եմ խնդրում: Տղաները հիանալի վերաբերմունք դրսևորեցին և հակահարված տվեցին՝ վերադառնալով խաղ։
Մենք պետք է դրականը քաղենք այս ամենից և անհամբեր սպասենք Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Դժվար ժամանակները մեզ ավելի ուժեղ կդարձնեն»,- գրել է Մագուայրը թվիթերի իր էջում։