«Ալաշկերտի» կազմը համալրել է ռուս դարպասապահ Սերգեյ Ռեվյակինը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, «Արմավիրում», Մոսկվայի և Երևանի «Արարատում»:
Ռուսաստանի Մ-16, Մ-17, Մ-18, Մ-19 հավաքականները ներկայացրած դարպասապահի նախորդ ակումբը ղազախական «Ակտոբեն» էր: