«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին պատմել է, թե ինչպես են ընթանում Լեաուի բանակցությունները «ռոսոներիների» հետ նոր պայմանագրի շուրջ։ Նա կարծում է, որ հարձակվողին լավ ապագա է սպասվում կարմիր-սևերի կազմում։
«Լեաուն երախտապարտ է մեզ և գիտի, որ այստեղ իրեն լավ ապագա է սպասում: Ես հավատում եմ, որ նա մեզ հետ նոր պայմանագիր կկնքի։
Նրա մասին խոսակցություններն ինձ համար կարևոր չեն, ես կենտրոնանում եմ միայն Լեաուի խոսքերի վրա»,- Մալդինիի խոսքերը մեջբերել է Ֆաբրիցիո Ռոմանոն։