«Ռոմայի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը մոտ է ակումբի հետ պայմանագրի ավտոմատ երկարաձգմանը: Այդ մասին գրում են բրիտանական լրատվամիջոցները։
34-ամյա սերբ կիսապաշտպանը ամռանն ազատ տրանսֆերով միացավ հռոմյան թիմին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի ավարտից հետո:
Մատիչի պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի, սակայն ներառում է մեկ տարով ավտոմատ երկարաձգման կետ, եթե նա այս մրցաշրջանում հանդես գա Ա Սերիայի 38 հանդիպումներից 19-ում:
Ֆուտբոլիստն այս մրցաշրջանում հռոմեացիների կազմում արդեն մասնակցել է յոթ հանդիպման։