Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Կական պատմել է, թե ում է համարում Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության ֆավորիտներ։
«Կարծում եմ, որ Արգենտինան և Բրազիլիան այս գավաթը նվաճելու մեծ հնարավորություններ ունեն, նրանց կազմերն ու մոտիվացիան դա են ցույց տալիս: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ֆրանսիան կարող է հաղթել աշխարհի առաջնությունը, ի վերջո, նրանք ներկայիս գավաթակիրներն են: Բայց ես կառանձնացնեի նաև այնպիսի թիմեր, ինչպիսիք են Բելգիան, Պորտուգալիան, Իսպանիան և Գերմանիան»,- ասել է Կական։
Առաջնության խաղերը կանցկացվեն 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։