Ազգերի լիգայի խմբային փուլի A դիվիզիոնի չորրորդ խմբի եզրափակիչ՝ 6-րդ տուրում Նիդերլանդների հավաքականը սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց Բելգիային։
Տանտերերի կազմում միակ գոլը 73-րդ րոպեին խփեց Վիրջիլ վան Դեյկը։
Խմբի մյուս խաղում Լեհաստանը ևս նվազագույն հաշվով հաղթանակ տարավ՝ առավելության հասնելով Ուելսի նկատմամբ։ Լեհերի կազմում միակ գոլը խփեց Կառոլ Սվիդերսկին։
Խորվաթիան 13 միավորով զբաղեցրեց խմբում առաջին տեղը։ Դանիան 12 միավորով երկրորդն է։ Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան 5 միավորով երրորդ տեղը գրավեց, իսկ Ավստրիան՝ 4 միավորով 4-րդ։
Նիդերլանդների հավաքականը 16 միավորով խմբային փուլն ավարտեց առաջին տեղում։ Բելգիան 10 միավորով երկրորդն է, իսկ Լեհաստանը՝ 7 միավորով 3-րդը։ Խմբում վերջին տեղն է գրավել Ուելսի հավաքականը։
Նիդերլանդների հավաքականը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց։