«Բարսելոնան» ՖԻՖԱ-ից կոմպենսացիա կստանա պաշտպան Ռոնալդ Արաուխոյի վնասվածքի համար, որը նա ստացել է Ուրուգվայի դեմ խաղի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Կոմպենսացիան կտրամադրվի ակումբների պաշտպանության ծրագրի շրջանակում։
«ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող խաղերում ֆուտբոլիստները ՖԻՖԱ-ի հսկողության տակ են՝ ներառյալ բոլոր խաղերը, մարզումները, ճամփորդությունները և այն ժամանակը, որ նրանք անցկացնում են ակումբներից հեռու։ Ակումբի պաշտպանությունը սկսվում է այն պահից, երբ ֆուտբոլիստը ճանապարհ է սկսում իր տնից հեռու և ավարտվում է կեսգիշերին, երբ սկսել է տուն վերադառնալը կամ հավաքականի հրավերից 48 ժամ անց՝ ներառյալ վերադառնալու ճանապարհը»,- ասված է ծրագրում։