Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է Ազգերի լիգայի խմբային փուլի Շվեյցարիայի դեմ հանդիպման արդյունքները (1:2).
«Պարտվելտ միշտ ցավ է պատճառում: Շվեյցարիան ֆիզիկապես շատ ուժեղ է, դա մեզ խանգարեց խաղալ մեր ֆուտբոլը։ Առաջին խաղակեսում մենք այնքան ուժեղ չէինք, որքան երկրորդում։ Սա գլխավոր մարզչի իմ կարիերայի վատագույն առաջին խաղակեսն է, ես չեմ հիշում այսքան տեխնիկական թերություններով հանդիպում։ Այս պարտությունը քեզ ոչնչի չի պարտավորեցնում աշխարհի առաջնությունից առաջ։ Հաղթելուց հետո միշտ ավելի լավ է հասնել աշխարհի առաջնությանը, բայց ես լիովին հավատում եմ հավաքականին: Մենք շարունակելու ենք աշխատել նույն ոգով` փորձելով բոլոր առումներով ավելի լավը դառնալ։ Ինձ դուր է գալիս թիմի հավատը, ես դա նրանց ասացի ընդմիջմանը: Հաջորդ խաղը կկայանա Պորտուգալիայում, և մենք կփորձենք հաղթել»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
A դիվիզիոնի 2-րդ խմբում առաջին տեղը զբաղեցնում է Պորտուգալիան (10 միավոր), երկրորդը՝ Իսպանիան (8 միավոր), երրորդը՝ Շվեյցարիան (6 միավոր), չորրորդը՝ Չեխիան (4 միավոր)։