«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է իր նախկին թիմակցի՝ հարձակվող Լիոնել Մեսսիի հետ ունեցած ընկերության մասին և հույս հայտնել, որ արգենտինացի ֆուտբոլիստը լավ հանդես կգա 2022 թվականի աշխարհի առաջնությունում։
«Մեսսիին պետք է հաղթի այս մրցաշարում իր ազգային թիմի հետ, քանի որ նախկինում հաղթել է Ամերիկայի գավաթը: Հուսով եմ, որ նա կանցնի այս ամենի միջով, քանի դեռ նա իր ազգային հավաքականի անդամ է: Նա իմ ընկերն է, աշխարհի լավագույն խաղացողը»,- Բուսկետսի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը խմբային փուլում կխաղա Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի և Լեհաստանի հետ։
Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին և կտևի մինչև դեկտեմբերի 18-ը։ Ֆրանսիան աշխարհի գործող չեմպիոնն է։