«Նապոլիի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն հայտարարել է, որ ցանկանում է Արգենտինայի հավաքականի հետ մասնակցել Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը:
«Ես կցանկանայի Արգենտինայի հավաքականի մաս կազմել Աշխարհի առաջնությունում, բայց ինձ չհրավիրեցին ազգային հավաքական, չնայած այն բանին, որ ես 17 գոլ խփեցի Ա Սերիայում: Հուսով եմ, որ մի օր կգտնվի տեղ հավաքականում ինձ համար»,- մեջբերում է Սիմեոնեին II Matino-ն։
27-ամյա Սիմեոնեն 2021/2022 մրցաշրջանում «Վերոնայի» կազմում Իտալիայի առաջնության 35 խաղում դարձել է 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ներկայումս վարձավճարով արգենտինացին խաղում է «Նապոլիում», որի կազմում վեց հանդիպումներում երկու գոլի հեղինակ է դարձել։