«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ ամառ կարող է քննարկել «Էվերտոնի» դարպասապահ Ջորդան Փիքֆորդին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Telegraph-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբը պատրաստ է պայմանագիր կնքել 28-ամյա խաղացողի հետ, եթե Դավիդ Դե Խեան այս մրցաշրջանի ավարտին հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։
Դե Խեայի գործող պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ ավարտվում է 2023 թվականին, և, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ակումբը դիտարկում է իսպանացուն նոր պայմանագիր առաջարկելու տարբերակը։
Փիքֆորդի գործող պայմանագիրը «Էվերտոնի» հետ ավարտվում է 2024 թվականին։ 2022/23 մրցաշրջանում դարպասապահը թիմի կազմում անցկացրել է 6 հանդիպում, բաց է թողել վեց գնդակ և մեկ խաղում անառիկ պահել դարպասը։