«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը խոսել է իր հասցեին հնչող քննադատությունների մասին։
«Չգիտեմ, թե ինչ են խոսում իմ մարզավիճակի մասին։ Ես դրանք չեմ կարդում։ Ես 3 լավ հանդիպում եմ անցկացրել Անգլիայի հավաքականում, ինչպես նաև նախամրցաշրջանային փուլը։
ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը որոշել է թողնել ինձ պահեստայինների նստարանին և այդ օրվանից թիմը հաղթում է։ Ես քրտնաջան աշխատում եմ մարզումների ժամանակ, որպեսզի պատրաստ լինեմ, երբ հնարավորություն կստանամ խաղալու։ Դա այն է, ինչ ես կարող եմ անել։ Ես ՄՅՈւ-ի ավագն եմ և իմ մասին հոդվածներն աղմկոտ լուրեր են դառնում»,- Մագուայրի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։