«Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Պրեմիեր լիգայում «Զինագործների» հաղթելու շանսերի մասին։
— Որքա՞ն ժամանակ կպահանջվի մինչև «Արսենալը» կրկին հավակնի տիտղոսին:
— Կարծում եմ, որ որ նրանք այս մրցաշրջանում լավ շանսեր ունեն։ Ես առաջնությունում գերիշխող թիմ չեմ տեսնում. Կարծում եմ, որ այս մրցաշրջանում նրանք լավ հնարավորություն ունեն։
Իհարկե, այս մրցաշրջանը մի փոքր առանձնահատուկ է, քանի որ աշնանն աշխարհի առաջնություն է։ Հայտնի չէ, թե դա ինչպես կանդրադառնա խաղացողների և թիմերի վրա: Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ մենք լավ հնարավորություն ունենք»,- ասել է «Արսենալի» նախկին մարզիչը TEAMtalk-ի հետ զրույցում։