Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Իտալիայից կրած պարտության (0:1) մասին։
«Ինձ համար դժվար է քննադատել մեր խաղը։ Մենք ավելի շատ էինք տիրում գնդակին, ավելի շատ հարվածներ կատարեցինք, ավելի շատ հարվածեցինք դարպասին:
Հանդիպման մեծ մասը մենք շատ լավ խաղացինք։ Վճռական պահին չկարողացանք ապահով գործել պաշտպանությունից:
Մարդիկ կարող են մատնանշել ցուցատախտակի արդյունքը՝ 0։1, բայց, կարծում եմ, որ մենք որպես թիմ կարող ենք դրական բաներ վերցնել այս հանդիպումից։
Շատ ֆուտբոլիստներ լավ անհատական խաղ ցուցադրեցին։ Իմ կարծիքով՝ մեր ցուցադրած խաղը քայլ է ճիշտ ուղղությամբ։
Դժվար է ասել, թե ինչու գոլ չենք խփում: Մենք ճիշտ գոտիներ ենք գնում, հնարավորություններ ենք ստեղծում, բայց վերջնական հարվածը դիպուկ չի լինում»,- Սաութգեյթի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Անգլիայի հավաքականն այս պարտությունից հետո նահաջել է B դիվիզիոն։