Նեյմարն այս մրցաշրջանը պարզապես շատ արդյունավետ է սկսել:
30-ամյա հարձակվողը երկու գոլային փոխանցում է կատարել Ռիշարլիսոնին Բրազիլիա-Գանա ընկերական խաղում (3-0, ընդմիջում):
Այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 11 խաղում նա խփել է 11 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։
Այսպիսով, Նեյմարն ակումբի և Բրազիլիայի հավաքականի կազմում վերջին 12 խաղում վաստակել է 21 (11 գոլ + 10 գոլային փոխանցում) միավոր։