Իրանի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Ուրուգվայի ընտրանուն։ Սեպտեմբերի 23-ին կայացած հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ ասիական թիմի։
Հաղթական գոլը խաղի 78-րդ րոպեին խփեց «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմին։
Եվս մեկ ընկերական խաղում Ճապոնիայի հավաքականը ուժեղ գտնվեց ԱՄՆ ընտրանուց։ Այս խաղում գոլերով աչքի ընկան Կամադան և Միտոման։
Իսկ Հարավային Կորեան ոչ-ոքի խաղաց Կոստա Ռիկայի հետ՝ 2-2։ Իր թիմին պարտությունից փրկեց Սոն Հին Մինը, ով դարձավ գեղեցիկա գոլի հեղինակ՝ հստակ իրացնելով տուգանային հարվածը։