«Մանչեսթեր Յունայթեդը» գերազանցել է ԱՊԼ-ում աշխատավարձերի ծախսերի ռեկորդը։
Մանչեսթերյան ակումբը երեկ ներկայացրել է անցած ֆինանսական տարվա արդյունքները և հայտնել, որ ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա ծախսել է 384,2 միլիոն ֆունտ ստերլինգ՝ 61,6 միլիոնով ավելի, քան մեկ տարի առաջ։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» գերազանցել է ԱՊԼ-ի ռեկորդը՝ աշխատավարձերի վրա ծախսերի առումով: Ռեկորդը նախկինում պատկանում էր «Մանչեսթեր Սիթիին», որի աշխատավարձերի բյուջեն կազմում էր 355 միլիոն ֆունտ:
Աշխատավարձերի ծախսերի աճը պայմանավորված է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, վինգեր Ջեյդոն Սանչոյի և պաշտպան Ռաֆայել Վարանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությամբ։