Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատրաստ է փոխել թիմի խաղաոճը, եթե դա նրան հաջողություն կբերի։
«Ես կփոխեի խաղի հանդեպ իմ մոտեցումը, եթե դա հաղթանակ բերեր ամեն խաղում։
Այս թիմն իր ոճն ունի, որն արդեն երկար ժամանակ է օգնում է մեզ։ Անհրաժեշտ է խաղին ադապտացվել՝ հաշվի առնելով, թե ինչպիսի ֆուտբոլիստներ են խաղում մեզ մոտ։ Մենք հասել ենք դրան՝ 4 տարի առաջ աշխատանքը սկսելով»,- Մանչինիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։