«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է «ռոսսոներիների» հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ իրավիճակի մասին։
««Միլանն» ինձ համար երկրորդ տուն է։ Եթե քեզ տանն ես զգում, ուրիշ տեղի մասին չես մտածի։ Չեմ անհանգստանում պայմանագրի կամ ապագայիս մասին։ Այս ակումբը լավագույնին է ձգտում։ Մենք երիտասարդ թիմ ենք, բայց հիմա հստակ նպատակ ունենք, դա մեզ օգնում է պայքարել ամենաբարձր տեղերի համար։
Մենք ձգտում ենք բարձրացնել մեր մակարդակը։ Հիմա ամեն ինչ վատ չէ, բայց այս առաջնությունում խաղալն իսկապես բարդ է։ Սա բալանսավորված լիգա է, շատ ուժեղ թիմեր կան, որոնք նույնպես տրամադրված են բարձր տեղեր զբաղեցնել»,- Պիոլիի խոսքերն է փոխանցում Sempre Milan-ը։