Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին խոսել է Ֆրանսիայի ազգային հավաքական հրավիրվելու մասին։
«Չէի սպասում, որ կհայտնվեմ կազմում, բայց լսեցի, որ տեղեկություններ կան, որ ինձ կընդգրկեն, ուստի միացրի հեռուստացույցը, որպեսզի դիտեմ ասուլիսը: Լսեցի իմ անունը և ցնցվեցի։ Ես շոկի մեջ էի: Մայրս լաց էր լինում»,- ասել է ֆուտբոլիստը Vista-ի հետ զրույցում։
Ազգերի լիգայի A դիվիզիոնի առաջին խմբում ֆրանսիացիները երկու միավորով վերջին տեղում են։ Նրանք երբեք չեն հաղթել 4 տուրում, 2 անգամ ոչ-ոքի են խաղացել և 2 պարտություն կրել։ Ավստրիան ունի 4 միավոր, Խորվաթիան՝ 7, Դանիան՝ 9։
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Ֆրանսիան կհյուրընկալի Ավստրիային, իսկ Խորվաթիան կմրցի Դանիայի հետ։ Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 22։45-ին։