Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Ուելսի հետ սպասվող խաղի մասին։
«Մեզ լարված հանդիպում է սպասվում, հետաքրքիր է լինելու։ Ուելսը թիմ է, որը հույսը չի դնում անհատների վրա։ Այս թիմի խաղացողները միասնական են գործում: Կարելի է ուշադիր խաղալ 80 րոպե, բայց դրանից հետո կորցնում ես կենտրոնացումը և 10 րոպեում փոխում խաղը։ Նրանք խաղադաշտում պայքարում են 90 րոպե»,- Մարտինեսի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Բելգիա-Ուելս հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 22։45։