«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կարծում է, որ այս մրցաշրջանում «Տոտենհեմը» կպայքարի տիտղոսի համար:
«Նրանք կազմեցին հիանալի թիմ և ունեն մարզիչ, ով ունի շատ հստակ գաղափարներ և գիտի, թե ինչպես դրանք կատարելապես մատուցել: Նրանք գիտեն, թե ինչ պետք է անեն, և դա անում են մեծ ճշգրտությամբ։ «Տոտենհեմը» տիտղոսի հավակնորդ է. Կոնտեի կարիերան ինքնին խոսուն է»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:
7 տուրից հետո «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ 17 միավորով։